ՀԷՑ-ը պարզաբանում է հոսանքի հավելագրումները. Բողոքի դեպքում դիմել ընկերությանը

ՀԷՑ-ը պարզաբանում է հոսանքի հավելագրումները. Բողոքի դեպքում դիմել ընկերությանը

PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել էլէներգիայի հավելագրումների ահազանգերի վերաբերյալ:

«Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ հաճախ առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի և վճարումների հետ: Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ: Նմանատիպ կամ ցանկացած այլ հարցի/բողոքի պարագայում օպերատիվ արձագանք ստանալու համար խնդրում ենք բաժանորդներին դիմել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով՝ նմանատիպ խնդիրների պարզաբանման համար», - ասված է պարզաբանման մեջ:

Նշվում է, որ հարցերի դեպքում կարելի է դիմել ընկերությունում գործող սպասարկման կենտրոններ (Արմենակյան 127, Ռիո մոլ առևտրի կենտրոն, Տաշիր առևտրի կենտրոն, Ֆուչիկի 1Ա հասցեներով), այցելել ցանկացած տարածքային ստորաբաժանման կամ գլխամասային գրասենյակ, զանգահարել 1-80, 080000180 հեռախոսահամարներով կամ գրել office@ena.am էլեկտրոնային փոստին:

Ավելի վաղ համացանցում բազմաթիվ օգտատերեր ահազանգել էին, որ 2019 թվականի հունվար ամսվա էլեկտրաէներգիայի ցուցմունքը կասկածելիորեն բարձր է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---