Ալեքսանդր Սարգսյանը պետությանը $18.5 մլն է փոխանցել

Ալեքսանդր Սարգսյանը պետությանը $18.5 մլն է փոխանցել

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց փոխանցել է $18.5 մլն։ «ՍիվիլՆեթի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

«Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- ասված է կառավարության պատասխանի մեջ։

ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի նկատմամբ կալանք էր դրվել 2018 թվականի հուլիսի 9-ին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի եղբայրը հայաստանյան մենակ մի բանկում ունի $30 մլն, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---