Վրաստանի ՊՆ ղեկավարը Հայաստան կժամանի20 փետրվարի 2019 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-ին կժամանի Երևան: ՀՀ և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանն ու Լևան Իզորիան համագործակցության մասին երկկողմ համաձայնագիր կստորագրեն՝ 2019-ին ՊՆ կառույցների միջև գործակցության վերաբերյալ, գրում է «Գրուզիա Օնլայնը»: Համաձայնագրի շրջանակում նախատեսվում են բարձր մակարդակի փոխադարձ այցեր, գործակցություն ռազմական կրթության և իրավունքի ոլորտներում: Նշվում է, որ դա կլինի Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան նշանակումից հետո: Վերջին անգամ գործակցության մասին համաձայնագիր 2016-ին Թբիլիսիում ստորագրել են ՀՀ ՊՆ այն ժամանակվա նախարար Վիգեն Սարգսյանն ու վրացական գերատեսչության ղեկավար Լևան Իզորիան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |