ՀՀ-ն և Վրաստանը ստորագրել են 2019-ի ռազմական գործակցության ծրագրիը

ՀՀ-ն և Վրաստանը ստորագրել են 2019-ի ռազմական գործակցության ծրագրիը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2019 թվականի ռազմական համագործակցության ծրագրիը, որը ստորագրվում է 2010 թվականից սկսած։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպումից հետո:

Լրագրողների հետ ճեպազրույցում Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները։

«Հայաստանն ու Վրաստանը անվտանգության, քաղաքական տնտեսական, մշակութային և բազում այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար և պետք է շարունակաբար ընդլայնեն համագործակցությունը վերոնշյալ բնագավառներում»,- նշել է Տոնոյանը։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվությունները ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները, և հավատում են ապագայում ավելի անվտանգ և բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում են բարձր մակարդակի փոխադարձ այցեր, գործակցություն ռազմական կրթության և իրավունքի ոլորտներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---