Զեյնալյան. Առաջարկում ենք ՔԿՀ-ից ազատվողին 2 ամիս նպաստ տալ22 փետրվարի 2019 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ համաներման որոշման արդյունքում ազատ չեն արձակվել այն անձինք, ովքեր մեկ անգամ արդեն ներվել են կամ ազատվել պայմանական վաղաժամկետ: «Անշուշտ, համաներումը լավագույն ինստիտուտը չէ, և մենք պատժողական քաղաքականությունից արդեն անցնում ենք վերականգնողական արդարադատության և աստիճանաբար այդ խնդիրները այս ճանապարհով լուծելուն ենք անցնում», - հավելել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։ Կառավարության պաշտոնյան նաև նկատել է, որ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվող անձը 2 ամիս ստանա նպաստ, որպեսզի այդ ընթացքում գտնի աշխատանք և ստիպված չլինի հանցագործության դիմել։ Այդուհանդերձ, պաշտոնյան ասել է, որ առայժմ չունեն վիճակագրություն, թե համաներման արդյունքում քանի անձ է կրկնահանցագործություն կատարել։ Վիճակագրություն, նրա խոսքով, կարող է լինել միայն օրինական ուժի մեջ մտած վճիռներից հետո։ Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ համաներմամբ ազատված դատապարտյալների թիվը հունվարի 21-ի դրությամբ 589 է, որոնցից 30-ը հասցրել է նոր հանցագործություններ կատարել։ Համաներման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2018թ. նոյեմբերի 6-ից մինչև 2019թ. փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում համաներմամբ ազատ արձակված անձանցից 30-ը կրկին կատարել է 53 հանցագործություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |