«Ռոստելեկոմը» պարգևատրել է Startup Boost Weekend-ի հաղթող ուսանողներին

«Ռոստելեկոմը» պարգևատրել է Startup Boost Weekend-ի հաղթող ուսանողներին

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանում փետրվարի 22-24 անցկացվել է Startup Boost Weekend Vol4 միջոցառումը, որը միավորել էր 120 ուսանողի 5 երկրից։

Միջոցառման բացմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/ գործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը, ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի տեխնիկական խորհրդատու Փիր Պրիվիխը, հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։

Ուսանողները ներկայացնում էին 15 ուսումնական կենտրոններ՝ հայաստանյան համալսարանները, ինչպես նաև EM Normandie (Բիզնես դպրոց Ֆրանսիայում), UWC India, SciencesPo (հումանիտար գիտությունների համալսարան Ֆրանսիայում)։

Startup Boost Weekend Vol4-ը 54-ժամյա միջոցառում է՝ միտված ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանմանն ուսանողների շրջանում: Միջոցառման երեք օրվա ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն են ունցել աշխատել միասին, կազմավորել թիմեր, գեներացնել գաղափարներ և փորձել են իրականացնել դրանք՝ Startup մշակույթին ինտեգրվելու միջոցով: Մասնակիցները հնարավորություն են ստացել հանդիպելու և աշխատելու փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ, լսելի դարձնելու իրենց գաղափարները՝ դրանք ներկայացնելով փորձառու ժյուրիին:

Երեք օրվա ընթացքում ձևավորվել է 14 թիմ, որոնք երրորդ օրվա ավարտին ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերն էին ARD Music երաժշտություն գեներացնող հարթակը, որն օգնում է երիտասարդ վիդեո բլոգերներին և գեյմերներին գեներացնել իրենց անհատականությունը բնորոշող երաժշտություն, Hush խիստ անձնական իրերի համար անոնիմ գնումների և առաքման համակարգը, որը օգտագործում է սմարթ կոնտրակներ և գոյություն ունեցող համակարգեր, Yuu – Vityuu-ն, որը վիրտուալ իրականության հավելված է, օգնում է ֆոբիա ունեցող մարդկանց հաղթահարել իրենց հոգեբանական խնդիրները խաղերի և թերապիայի միջոցով։

«Ռոստելեկոմ» Հայաստանի կողմից Startup Boost Weekend Vol4-ի մրցանակներ են ստացել 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ համապատասխանաբար 500, 350 և 200 եվրոյին համարժեք գումարի չափով։ Բացի այդ մի շարք ստարտափների տրամադրվել են ՏՀՏ ոլորտին և իրենց իսկ զարգացմանը նպաստող գրքեր։

Սահմանված էին նաև այլ մրցանակներ՝ BlockTeck Armenia Incubator-ը ընդունել է ինկուբացիոն ծրագրին մասնակցելու Hush թիմին։ ANEL-ի կողմից ընտրվեց PubMe (բջջային հավելված, որը թույլ է տալիս ստուգել փաբերի ծանրաբեռնվածության աստիճանը, գտնել միջոցառումներ մոտակայքում և անակնկալներ պատրաստել ընկերների համար փաբերում) թիմը մասնակցելու է INNOCENS ծրագրի վերջնական փիչինգի մրցույթին, որի արդյունքում թիմը կարող է ստանալ հնարավորություն մեկնել Իսպանիա՝ ERASMUS+ ծրագրի շրջանակում հաջորդ փուլին մասնակցելու նպատակով։

10Web.io-ի կողմից լավագույն 3 թիմը ստացել են իրենց ծառայություններից օգտվելու մեկ տարվա բաժանորդագրություն։ Hero House-ը տրամադրել է Hush թիմին մեկ ամիս Hero House-ի գրադարանից օգտվելու հնարավորություն՝ որպես առցանց մրցույթի հաղթող։ PCAT կողմից լավագույն 3 թիմին տրամադրվել է անվճար հաշվապահական և հարկային հաշվառման վարման ծառայություն մինչև առաջին գործարքի իրականացնումը։

Մասնակիցներից մի քանիսը ակտիվ մասնակցության համար ստացել են գրքեր՝ որպես հատուկ մրցանակ մրցանակ EU-SMEDA ծրագրի կողմից։

Թիմերին մենթորության համար միջոցառմանը մասնակցել են Վազգեն Հակոբջանյանը (SmartGateVC), Աշոտ Արզումանյանը (SmartGateVC), Ռուբեն Մեսչյանը (Cambridge Semantics), Արման Աթոյանը (Arloopa), Աշոտ Տոնոյանը (Service Titan), Արման Առաքելյանը (EPIC), Գրեգ Հովհաննիսյանը (BANA), Սարգիս Կարապետյանը (Embry Tech), Արմեն Ռոստամյանը (GRÜV), Արմանդ Երջանյանը (GRÜV), Արա Թարումյանը (National Instruments), Ադամ Բիթթլինգմայերը (ModelFront), Կարեն Սարկավագյանը (Jur.am), Արտավազդ Մինասյանը (2Hz), Լիան Հակոբյանը և Վահան Մելկոնյանը (Breedge), Ամալյա Մխիթարյանը (ANEL), Արեգ Վարդանյանը (ForgeFiction), Աշոտ Խուդգարյանը (The99 Business Development Agency) և Հարություն Նահապետյանը (WiMedia), Peter Gelardi Mikkelsen (Zap.org):

Ժյուրիի կազմում էին՝ Արմին Սաիդին (Founder and CEO at WiCastr), Աստղիկ Փիլիփոսյանը (Manager Growth at 2Hz), Նարե Գևորգյանը (Co-Founder and Chief Design Officer at Embry Tech), Ստեփան Ասլանյանը (CEO at Metrica) և Դիանա Հովհաննիսյանը (VP of Business Development at XCloud Networks)։

Միջացառումը համատեղ ուժերով կազմակերպվել է «Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամը՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, ԵՊՀ Ձեռներեցության զարգացման կենտրոնի, «Բրիջ» ստարտափի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ գործակցությամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---