Վարդենյաց լեռնանցքը փակ է27 փետրվարի 2019 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր և «Մեղրու սար» կոչվող հատվածները (բուք է): Սպիտակի ոլորաններն ու Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց) դժվարանցանելի են միայն բեռնատար ավտոմեքենաների համար: Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից), Շիրակի (բացի Գյումրի քաղաքից) և Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և «Սիսիանի զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն: Երևան-Սևան ավտոճանապարհի 25-ից 30-րդ կմ-ին տեղ-տեղ մերկասառույց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |