Տուսկ. ԼՂ հարցում ստատուս քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել

Տուսկ. ԼՂ հարցում ստատուս քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը հույս է ներշնչում: Նա այդ մասին ասել է Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ:

«Հույս է ներշնչում վերջին շրջանում բանակցային գործընթացը և երկու կողմերի շփումները: Եվրամիությունը շարունակում է հավատացած մնալ, որ այս ստատուս քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել և անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել միջազգային օրենքի տառին համապատասխան», - ասել է Տուսկը, հայտնում է Aysor.am-ը:

Բրյուսելում Փաշինյանը հանդես է եկել ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որում անդրադարձել է Արցախյան հիմնահարցին։Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ ԼՂ ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի։

«Այս լեռնային տարածաշրջանի մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են դե ֆակտո անկախության մեջ:Այնտեղ այսօր կա մի երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում որևէ այլընտրանք անկախությանը: Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար և երկարատև լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել: Որպես վարչապետ, ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ովքեր ունեն սեփական սահմանադրություն և ձևավորում են իրենց սեփական կառավարությունը: Ինձ համար ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի և հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը», - ասել է վարչապետը։:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---