Ալեքսիս Օհանյանը, Acer-ի հիմնադիրը Երևանում կմասնակցեն ՏՏ համաշխարհային համաժողովին (վիդեո)

Ալեքսիս Օհանյանը, Acer-ի հիմնադիրը Երևանում կմասնակցեն ՏՏ համաշխարհային համաժողովին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին կմասնակցեն Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Acer-ի հիմնադիր Սթեն Շին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ մասնակցության բանավոր համաձայնություններ կան Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարների հետ:

WCIT 2019-ը կրում է «Ապակենտրոնացման ուժը» խորագիրը: Քննարկվելու են ՏՏ ոլորտի ուղղվածությունները: Համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ յուրաքանչյուր երկրի պատվիրակության ու կազմակերպության համար առանձին փաթեթներ են պատրաստված լինելու:

WCIT-ը ՏՏ ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որը համախմբում ոլորտի առաջատար կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---