Fitch Ratings. ԱՄՀ-ի զեկույցը բարձրացրել է ՀՀ-ի ֆինանսական վարկանիշը

Fitch Ratings. ԱՄՀ-ի զեկույցը  բարձրացրել է  ՀՀ-ի ֆինանսական վարկանիշը

PanARMENIAN.Net - Միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալությունը անդրադարձել է ՀՀ նոր կառավարության ֆինանսատնտեսական բարեփոխումներին և երկրի վարկանիշին:

Զեկույցում նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է, որ նոր կառավարության տնտեսական քաղաքականության գերակայությունները համապատասխանում են հիմնադրամի ակնկալիքներին:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մտադիր է մինչև $250 մլն վարկային միջոցներ հատկացնել Հայաստանի կառավարությանը՝ տնտեսական բարեփոխումների իրագործման համար:

«Քաղաքականությունը կենտրոնացած է կայուն աճի, արտաքին խոցելիության մեղմացման վրա», - նշված է զեկույցում:

Գործակալությունը նշում է նաև, որ այդ զեկույցը բարձրացրել է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ միջազգային ֆինանսական ինստիտուտների և այլ գործընկերների վստահությունը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Դրական գնահատելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ Հոսեյն Սամիեին հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով և շահագրգռված է արդյունավետ ծրագրերի իրականացմամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---