Գերմանիայի դեսպան. Տպավորություն կա, որ ՆԱՏՕ-ն ՀՀ-ում հայտնի է միայն նեղ փորձագետներին11 մարտի 2019 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Հայաստանում մեկնարկող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում ներգրավված կլինեն ՆԱՏՕ-ի անդամ ավելի շատ երկրներ: Այդ մասին Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ Զինված ուժերին ՆԱՏՕ-խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար: Դեսպանի խոսքով՝ Հայաստանում հասարակության շատ փոքր հատված է տեղեկացված ՆԱՏՕ-ի գործունեությունից, հայտնում է Aysor.am-ը: «Դժբախտաբար, իմ տպավորությունն է այդպիսին, և ես այն ստացել եմ հասարակության ներկայացուցիչների հետ շփումներից, Հայաստանում ՆԱՏՕ-ն հայտնի է միայն փորձագետների նեղ շրջանակներին: Ուստի այս շաբաթվա ընթացքում կարևոր են ոչ միայն մասնագետների, փորձագետների միջև քննարկումներն, այլև՝ հանրության հնարավորինս լայն շերտերի ներգրավվածությունը», - ասել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը: ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը, ներկայացնելով առաջիկա շաբաթ սպասվող միջոցառումները, հայտարարել է, որ Հայաստանի երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակվում է բնականոն կերպով: Նա ընդգծել է, որ Հայաստանում է գտնվելու նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Նոյեմբերյանում իրավիճակը լարված է, ճանապարհ են փակել․ Բագրատ սրբազանը կոչ է արել ինքնագործունեությամբ չզբաղվել Սրբազանը ակտիվ քաղաքացիներին կոչ է արել 4–5–հոգանոց խորհուրդ կազմել Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ |