// IP Marketing video - START// IP Marketing video - END

Twitter-ը նոր հավելված ունի՝ Twttr

Twitter-ը նոր հավելված ունի՝ Twttr

PanARMENIAN.Net - Միկրոբլոգների Twitter ծառայության թիմը հայտարարել է նոր Twttr հավելվածի նախատիպի մեկնարկի մասին թեստավորման առաջին խմբի համար: Մասնակցում են iOS օգտատերերը, որոնք անդամագրվել են Twitter Prototype Program ծրագրին մասնակցելու համար:

Twttr-ի սկզբնական թեստավորմանը մասնակցում է մի քանի հազար օգտատեր՝ անգլախոս և ճապոնախոս: Հետագայում ծրագիրը կընդլայնվի, հայտնում է Ferra.ru-ն:

Ի սկզբանե Twitter-ը հենց Twttr էլ կոչվել է: Թեստային հավելվածում հնարավոր կլինի «կենդանի օգտատերերի» շնորհիվ փորձարկել բոլոր նոր հնարավորություններն ու դիզայնը, օգտատերերի հիմնական մասին զերծ պահելով դրանից:

Ըստ մտահղացման, նոր հավելվածում ավելի հեշտ կլինի զրուցելը, ինչպես նաև զրույցները գտնելն ու դրանց միանալը: Twttr-ի ժապավենն ավելի շատ նման կլինի չաթի կամ «դիրեքթի»:

 Ուշագրավ
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը