Շվեդիայի խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Շվեդիայի խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել Հայաստան Հանրապետության և Եվրոպական միություն միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Շվեդիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Մինչև այժմ փաստաթուղթը վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան և Լեհաստանը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանը:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---