Արշալույսում մեծ քանակի ապօրինի զենք են գտել

Արշալույսում մեծ քանակի ապօրինի զենք են գտել

PanARMENIAN.Net - Դատարանի որոշմամբ խուզարկության արդյունքում Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը:

Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։

Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---