// IP Marketing video - START// IP Marketing video - END

Facebook-ը, Instagram-ն ու WhatsApp-ը խափանվել են

Facebook-ը,  Instagram-ն ու WhatsApp-ը խափանվել են

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին օրվա երկրորդ կեսին մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, խափանումներ են գրանցվել Facebook и Instagram սոցցանցերում:

Դա հաստատել է Downdetector ծառայությունը, որը հետևում է ինտերնետ ռեսուրսների աշխատանքին: Առավել շատ Facebook-ի հետ կապված խնդիրներից բողոքել են ԱՄՆ, Ֆիլիպինների, ինչպես նաև Եվրոպայի և Լատինական Ամերիկայի օգտատերերը:

Instagram-ի հետ կապված խնդիրները հիմնականում գրանցվել են ԱՄՆ Արևելյան ափին, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Նիդերլանդներում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Instagram-ի աշխատանքն արդեն վերականգնված է:

Բողոքներ են եղել նաև կապված WhatsAppմեսենջերի աշխատանքի հետ, հիմնականում Եվրոպայում և Լատինական Ամերիկայում: Օգտատերերը խնդիրներ են ունեցել հաղորդագրությունների ուղարկման և ստացման (52%), համակարգին միանալու (37%) և մուտք գործելու հետ կապված (9%), հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը