Լուսնի օգտագործումը ՀՀ պետական առաջնահերթ շահ կարող է հռչակվել![]() 15 մարտի 2019 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության կողմից տիեզերքի խաղաղ օգտագործման վերաբերյալ նախագիծ։ Նշվում է, որ տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտումը և օգտագործումը, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պետական շահի կարևորագույն առաջնահերթություններ: Տիեզերական գործունեության նպատակներն են՝ աջակցությունը պետության տնտեսական զարգացմանը, Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը տիեզերական տեխնիկայի, տիեզերական նյութերի և տիեզերական տեխնոլոգիաների ռացիոնալ և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև դրանց օգտագործման ծավալների ընդլայնման միջոցով։ Նպատակներից են տիեզերական արդյունաբերության և դրա ենթակառուցվածքների գիտատեխնիկական և մտավոր ներուժի ամրապնդումը ու զարգացումը, աջակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանը, Երկրի, տիեզերական տարածության և երկնային մարմինների մասին գիտական գիտելիքների հետագա ձեռքբերումն, կատարելագործումն ու փոխանակումը, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ համաշխարհային տնտեսական հարաբերությունների և միջազգային անվտանգության ապահովման համակարգում Հայաստանի Հանրապետության հետագա ինտեգրման նպատակով: Հայաստանի կողմից իրականացվող տիեզերական գործունեության ֆինանսավորումն իրականցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։ Տիեզերական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ունեցող կազմակերպություններին տրամադրվում են հարկային արտոնություններ՝ օրենքով սահմանված կարգով։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |