Հայաստանը երբեք չի հրաժարվել եւ չի հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչումից30 հուլիսի 2008 - 18:49 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը երբեք չի հրաժարվել եւ չի հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչումից: Մենք պարզապես նորմալ հարաբերություններ ենք ցանկանում հարեւանների հետ, եւ մեր տեսանկյունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում անփոփոխ է: Մենք կողմ ենք հարաբերություններին առանց նախապայմանների»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի նախագահի հրավերը Երեւան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարի կամքի դրսեւորում էր, ով ցանկանում է բարելավել հարաբերությունները: «Սակայն դա չի նշանակում, որ մենք կասկածի տակ ենք դնում Ցեղասպանության փաստը: Մենք նաեւ մտադիր չենք փոխզիջման գնալ Թուրքիայի սահմանների ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հարցերում: Այժմ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է եւ մենք պատասխանի ենք սպասում»,- ընդգծել է Նալբանդյանը:Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլիւն Երեւան` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը, որը կայանալու է սեպտեմբերի 6-ին: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է Անկարայի կողմից 1993 թվականին: Հարաբերությունների բարելավման համար Թուրքիան Հայաստանից պահանջում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, ճանաչել է Թուրքիայի սահմանները, ըստ 1921 թվականի Մոսկվայի համաձայնագրի: Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |