Հայաստանն առավել գրավիչ է դարձել գերմանական բիզնեսի համար

Հայաստանն առավել գրավիչ է դարձել գերմանական բիզնեսի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նոր կառավարությունը շեշտը դնում է տնտեսական բարեփոխումների վրա: Այդ մասին հայտարարել է Արևելյան Եվրոպայի հետ աշխատող գերմանական ընկերությունների շահերը ներկայացնող Գերմանական տնտեսության արևելյան կոմիետի (OAOEV) նախագահ Վոլֆգանգ Բյուխելեն:

Նա հավելել է, որ դրանով իսկ Հայաստանն առավել գրավիչ է դարձել ներդրողների համար, գրում է Deutsche Welle-ն:

Նա նշել է նաև, որ 2018-ին աճել է գերմանական ապրանքների արտահանումը Հայաստան՝ արտահանվել է 200 մլն եվրոյի ապրանք, աճը կազմել է 31,5%:

Մարտի սկզբին գերմանացի գործարարները Հայաստան էինն ժամանել Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության կողմից կազմակերպված այցի շրջանակներում։Գերմանացի ներդրողներին էր ներկայացրել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ գործադիրի ծրագրի առաջնահերթություններից են գործարար և ներդրումային միջավայրի այնպիսի բարեփոխումները, որոնք ամենաբարենպաստ պայմանները կստեղծեն օտարերկրյա ներդրումային ծրագրերի համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հյուրերի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի ներդրումային գրավչությունները, արտոնյալ պայմանները, ապա անդրադարձել տնտեսության այն ոլորտներին, որոնք զարգացման առավել մեծ չիրացված ներուժ են պարունակում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---