// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ղազախստանի մայրաքաղաքը Նուրսուլթան է վերանվանվել

Ղազախստանի մայրաքաղաքը Նուրսուլթան է վերանվանվել

PanARMENIAN.Net - Ղազախստանի խորհրդարանն ընդունել է երկրի մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին վերանվանելու նախագիծը, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Երկրի օրենսդիր մարմինը երկու ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխություն անելու այդ նախագիծը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է մարտի 19-ին ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում:

«Ես որոշում եմ կայացրել դադարեցնելու իմ լիազորությունները նախագահի պաշտոնում»,-ասել է նա ժողովրդին հասցեագրված ուղերձում: Նազարբաևը հայտարարել է նաև, որ կշարունակի կատարել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները:

Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990-ից, 2015-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ:

Ընթերցեք նաև՝ «Նազարբաևի դուստրը, փեսան ու զարմիկը՝ Ղազախստանի նախագահի պաշտոնի ամենահավանական հավակնորդներ»:

 Ուշագրավ
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը
Ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել, որից 4 վիճակը գնահատվում է ծանր
Պատճառը, ինչպես հայտարարել է կառավարությունը, հարձակումներն են մահմեդականների վրա