Շիրխանյանի նամակը Քոչարյանին ԱԱԾ է ուղարկվել![]() 22 մարտի 2019 - 12:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ իրականացվում են ստուգողական միջոցառումներ։ «Եթե կլինեն հիմնավորվող փաստեր, կտրվի ընթացք և այդ մասին կտեղեկացնեն հանրությանը», - ասել է Վանեցյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին լավ է ճանաչել և նամակում նշված, մասնավորապես, Մեղրիի հետ կապված հարցը ազգային անվտանգության խնդիր է, որը պարզելու կարիք կա։ «Եթե իմ օգնության կարիքը լինի, ես պատրաստ եմ օգնել», - հավելել է Քոչարյանը։ Ավելի վաղ հրապարակվել է Շիրխանյանի նամակը,որում աղմկահարույց տեղեկություններ կային Քոչարյանի կառավարման տարիներից՝ մասնավորապես Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, Մեղրիի Ադրբեջանին հանձնելու և ԼՂ հիմնահարցի վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |