«Շերեմետևոյում» կասեցրել են ՀՀ-ից կես տոննա ձկան ներմուծումը

«Շերեմետևոյում» կասեցրել են ՀՀ-ից կես տոննա ձկան ներմուծումը

PanARMENIAN.Net - Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» կասեցրել է Հայաստանից սառեցված ձկան խմբաքանակի ձևակերպումը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում: Տեղեկությունը հրապարակել է Մոսկվայի, Մոսկվայի և Տուլայի շրջանների Անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության կայքում:

580 կգ կշռող սառեցված ձկան ձևակերպումը կասեցվել է, քանի որ արտադրող ընկերության անվանումը չի եղել ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվողների ցանկում: Ինչպես նշվում է կայքում, «անասնաբուժական հավաստագրում անհամապատասխանություն է եղել արտադրող ընկերության հասցեի և մակնշման վրա նշված արտադրողի հասցեի միջև։ Բացի այդ, արտադրող ընկերության անվանումը բացակայում է Արտադրություն, վերամշակում իրականացնող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքները վերահսկող կազմակերպությունների և անձանց ռեեստրում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---