Տոնոյանը վերահաստատել է իր նյույորքյան՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությունը

Տոնոյանը վերահաստատել է իր նյույորքյան՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությունը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը պաշտպանական ոլորտում մեկ միասնական ծրագիր է իրականացնում։ Այդ մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ում արված իր հայտարարությանը, թե «տարածքներ՝ խաղաղության դիմացը» վերաձևակերպվել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզի:

«Իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս կառավարության ծրագրի առաջնահերթություններից։ Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա։ Ես զարմանում եմ, թե հանրությունն ինչի վրա է զարմանում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում շատ ավելի կարևոր հարցեր են քննարկել:

Մասնավորապես, ըստ Դավիթ Տոնոյանի նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը խաղաղապահության ոլորտում, ինչի համար Հայաստանն աջակցություն է ստանալու։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով Դավիթ Տոնոյանի հայատարարության մասին՝ ասել էր. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից»:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ տարածքներ՝ անվտանգության դիմաց ձևաչափ չի լինելու:«Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ հակառակը․ նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ»,-ասել է նախարարը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---