Քոչարյանը խցում յոգայով է զբաղվում

Քոչարյանը խցում յոգայով է   զբաղվում

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրում յոգայով և ընթերցանությամբ է զբաղվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Քոչարյանի պաշտպանական խմբից փաստաբան Արամ Օրբելյանը:

Նա նշել է նաև, որ Քոչարյանը խցում մենակ է:

«Նրա տրամադրությունը լավ է, քանի որ համոզված է, որ անմեղ է, և որ սա քաղաքական հետապնդում է, և ինքն արդարացվելու է», - ասել է Օրբելյանը:

Նա հավելել է, որ զբոսանքի ժամերին սպորտով է զբաղվում:

ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին: Նա մեղադրվում է քաղաքական գործընթացներին ՀՀ զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---