ԱԺ հանձնաժողովը հաստատել է իրական հանքատերերին բացահայտող նախագիծը

ԱԺ հանձնաժողովը հաստատել է իրական հանքատերերին բացահայտող նախագիծը

PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտմանը միտված նախագծերին:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նշել է, որ նախագծերի փաթեթը կարգավորում է ոլորտում իրականա սեփականատերերի բացահայտման ամբողջ գործընթացը։

Նախագծով, սահմանվել են իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացությունները, ինչպես նաև իրական սեփականատերերի գրանցման կարգը։

«Գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է հանրային ծառայության մասին օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց, բացառությամբ քննիչների և վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին», - նշել է Բաղրամյանը։

Ընդերքի մասին օրենսգրքով ներկայացվում են պահանջներ իրական սեփականատերերին բացահայելու մասին տեղեկանքի վերաբերյալ, իսկ որպես պատասխանատվություն սահմանվում է ընդերքօգտագործման իրավունքի կասեցում և դադարեցում։

Օրինագիծն ԱԺ կողմից ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2019-ի հուլիսի 1-ից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---