// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ինչպես Նոտր Դամի ճարտարապետությունը փրկեց տաճարը, բայց խանգարեց հրշեջներին

Ինչպես Նոտր Դամի ճարտարապետությունը փրկեց տաճարը, բայց խանգարեց հրշեջներին

PanARMENIAN.Net - Հրդեհը քանդեց Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակն ու կտուրը՝ հուժկու ավերածություններ պատճառելով կոթողին։ Սակայն փրկվեց ամենակարևորը՝ տաճարի պատերը, զանգակատները ու ներքին հարդարանքի զգալի մասը։ Դա հնարավորություն է տալիս վերականգնել կոթողը՝ պահպանելով իսկական Նոտր Դամը, ոչ թե պարզապես հին տաճարի կրկնօրինակը կառուցել։ Միաժամանակ, տաճարի ճարտարապետությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել հրշեջների համար։

Վիրջինիայի համալսարանի ճարտարապետության ամբիոնի դոցենտ, միջնադարյան ճարտարապետության մասնագետ Լիզա Ռեյլին նշում է, որ Նոտր Դամը դիմակայել է կրակին վաղ գոթիկայի ճարտարապետության նմուշ լինելու ու այն տարիների տեխնոլոգիայի շնորհիվ։

Գիտնականն ընդգծել է տաճարի կամարների դերը հրդեհի դեմ պայքարում։ Նոտր Դամում, ինչպես և շատ այլ գոթական տաճարներում, աղեկամարը առաստաղի դեր է խաղում։ Դրա գլխին ձեղնահարկ է, որտեղ ծանր գերանները պահում են կտուրը։ Գերանները մշակված են խեժով, ինչի շնորհիվ չեն փտում, սակայն փոխարենը հրդեհավտանգ են դառնում։

Բայց կամարները, այդ թվում՝ կոնստրուկցիաների փլուզման ժամանակ, օգնում են բաշխել ընդհանուր ծանրությունը, ինչի հետևանքով պատերը չեն ընկել։ «Փաստացի, տաճարը էկզոկմախք է, որի հիմնական հենարանը վանքի տարածքից դուրս է ընկած», - պատմել է Ռեյլին Citylab-ին։

Մյուս կողմից, սակայն, տաճարը կրաքարից է, որն այդքան էլ հրակայուն չէ ու ճաքում, փշրվում է բարձր ջերմաստիճաններից։ Այստեղ օգնության է հասել պատերի հաստությունը։ Տաճարի հիմնաքարը դրվել է 1163 թվականին, շինարարությունն ավարտվել է 1345-ին։ Պատերն ավելի հուժկու են, քան կլինեին, եթե տաճարը սկսեին կառուցել ընդամենը 50-60 տարի անց, շեշտել է Ռեյլին։

Ճարտարապետության ռուսաստանցի քննադատ, «Ստրելկա» կոնստրուկտորական բյուրոյի գործընկեր Գրիգորի Ռևզինը «Դոժդ» հեռուստաընկերության հետ զրույցում ևս շեշտել է, որ շենքը կառուցած է կրաքարից՝ երկար բարձր ջերմաստիճաններ այն չէր դիմանա ու կճաքեր կամ կփշվեր։ Այդ պատճառով հրշեջները, նախ, ջրում էին շենքի պատերը կրակը մարելուն զուգահեռ (ինչը ևս շատերին զարմացրեց) իսկ ինչ-որ պահի դադարեցրեցին անել դա, որպեսքի պատերը չպայթեն ջերմության տատանումից, ասել է մասնագետը։

Հրշեջ Գրեգ Ֆավրն էլ, կենտրոնանում է այն վրա՝ ինչպես են շինարարության առանձնահատկությունները խանգարել կրակը մարելուն։ Խոսելով ձեղնահարկի մասին ու տեղադրելով դրա լուսանկարը, նա ընդգծում է տարածության գերմետիզացիայի ու, հետևաբար, կրակր տարածման ճանապարհը կտրելու հնարավորության բացակայությունը և պասիվ հակահրդեհային համակարգեր տեղադրելու անհնարինությունը։

Փայտե կոնստրուկցիաները կտուրի ու առաստաղի արանքում

Տաճարի կտուրը պատված էր կապարով ջրամեկուսացման նպատակով։ Հրշեջները զրկված էին կտուրին անցք բացելու ու դրա միջոցով աշխատելու հնարավորությունից, ու եթե անգամ դա ստացվեր նրանց մոտ, գոթական տաճարի կտուրի առկա անկյուններն անհնարին կդարձնեին ինչ-որ բան ջրելը։

Այրվող փայտե ձեղնահարկը հրշեջների ներս մտնելուց հետո

Միակ ճանապարհ էր մնում կրակը ներսից հանցնելն, ինչը, սակայն, կապակցված էր լինելու մարդկային կյանքին մեծ ռիսկի հետ, քանի որ կտուրն ու աշտարակը կարող էին փլուզվել ցանկացած ուղղությամբ։

Կարդացեք նաև․ Ֆրանսիացի միլիարդատիրոջ ընտանիքը 100 մլն եվրո է նվիրաբերել Նոտր Դամի վերականգմանը

 Ուշագրավ
Ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել, որից 4 վիճակը գնահատվում է ծանր
Պատճառը, ինչպես հայտարարել է կառավարությունը, հարձակումներն են մահմեդականների վրա