Ֆրանսիացի միլիարդատիրոջ ընտանիքը 100 մլն եվրո է նվիրաբերել Նոտր Դամի վերականգմանը16 ապրիլի 2019 - 09:49 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն 100 մլն եվրո (մոտ $113 մլն) կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգման համար։ Այս մասին է հայտնում AFP-ն։ Պինոն նշել է, որ որոշումն ընդունվել է հոր՝ Ֆրանսուայի հետ համատեղ հաղորդմամբ, որոշումն ընդունվել է հոր հետ համատեղ։ Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղի գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։ Պինոների ընտանիքը բարձր մոդայի աշխարհում ամենախոշոր խաղացողներից է, Gucci, Stella McCartney, Alexander McQueen, Yves Saint Laurent, Brioni, Ulysse Nardin ու մի շարք այլ բրենդերի սեփականատերը։ Նրանց ընդհանուր կարողությունը գերազանցում է $35 մլրդը։ Ֆրանսուա-Անրի Պինոն ամուսնացած է Սալմա Հայեքի հետ։ Պինոների հայտարարությունից ժամեր անց տաճարին 200 մլն եվրո նվիրաբերեց նրանց մրցակից Արնո ընտանիքը։ Կարդացեք նաև․ Նոտր Դամում հրդեհը մարված է․ Տաճարը՝ կրակից հետո (Ֆոտո) Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |