Forbes. 8 հայ՝ ՌԴ ամենահարուստ գործարարների ցուցակում

Forbes. 8 հայ՝ ՌԴ ամենահարուստ գործարարների ցուցակում

PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ամենամյա վարկանիշը, որտեղ 8հայազգի գործարար է ընդգրկված:

Ցուցակի 29-րդ հորիզոնականում է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, 53-ամյա Սամվել Կարապետյանը: Նրա կարողությունը գնահատվում է $3.7 մլրդ:

Խոշորագույն «Մագնիտ» մանրածախ առևտրի ցանցի հիմնադիր և համասեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 32-րդ հորիզոնականում է $3.5 միլիարդով:

44-րդը հայազգի միլիադատեր Անդրեյ Անդրեևն է (Օհանջանյանց), որը Badoo առցանց ծանոթությունների հիմնադիրն է, $2,3 մլրդ ունի:

«Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ընկերության նախագահ և RVVZ Foundation ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր, «Ավրորա» Մարդասիրական մրցանակի հովանավոր և համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ցուցակում 103-ն է, նրա կարողությունը գնահատվում է $950 մլն:

Եղբայրներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, որոնք «ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերության հիմնադիրներն ու տնօրենների խորհրդի նախագահներն են, ցուցակում 134 և 136 տեղերում են համապատասխանաբար: Եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է $800 մլն:

Վարկանիշի 146-րդ տեղում է «ՍԿԱՐՏԵԼ» ընկերության հիմնադիր և սեփականատեր, ինչպես նաև Yota բաժնետոմսերի սեփականատեր Ալբերտ Ավդոլյանը ($700 մլն):

Վարկանիշը եզրափակում է ևս մեկ հայազգի գործարար՝ ABBYY-ի հիմնադիր, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Յանը: Նրա կարողությունը, գնահատվել է 500 մլն դոլար:

Վարկանիշում 100 դոլարային միլիոնատեր և 100 մուլտիմիլիոնատեր կա: 200 ամենահարուստ ռուսաստանցիների կարողության հանրագումարը գնահատվում է $496 մլրդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---