// IP Marketing video - START// IP Marketing video - END

Պատգամավոր. «ԱրարատՑեմենտը» գնվել է $200,000-ով

Պատգամավոր.  «ԱրարատՑեմենտը» գնվել է $200,000-ով

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է «ԱրարատՑեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին և տնտեսական հարցերով հանձնաժողովի հասցեին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեղադրանքներին:

«Արդեն մի քանի օր լսում ենք, որ մեր հանձնաժողովի որոշ անդամներին հայտարարել են ժողովրդի թշնամիներ: Մենք ժողովրդի թշնամիներն ենք, դուք էլ ուզում եք պաշտպանել թշնամուն: Ժանրի կանոններով պետք է հիշեցնեի՝ ով, ինչպես 17 տարի առաջ $200,000-ով ձեռք բերեց «ԱրարատՑեմենտ» գործարանը», - ասել է իշխանական պատգամավորը:

Ծառուկյանը տեղից արձագանքել է՝ «ինչքա՞ն», Գևորգյանը կրկնել է՝ $200,000-ով:

Ընթերցեք նաև՝ «Ծառուկյան. Ով ապացուցի՝ «ԱրարատՑեմենտը» $200,000-ով եմ գնել, կնվիրեմ իրեն»:

Պատգամավորը շարունակելով ելույթն ասել է, որ դա այն դեպքում, երբ կային $35 մլն-ի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվել են այն ժամանակ:

«Ժանրի կանոններով պետք է ներկայացնեի նաև գործարանի վճարած հարկերն անցած տարիներին: 2017 թվականին վճարել է 800 մլն դրամ հարկ, իսկ 2018 թվականին հանկարծ վճարեց 2.1-2.2 մլրդ դրամ: Հիմա ըստ ժանրի կանոների պետք է հարցնեի, թե 60%-անոց ստվեր էր դա, թե՝ ոչ: Ժանրի կանոնների համաձայն՝ պետք է հարցնեի՝ ինչպես ստացվեց, որ գործարանի արտադրանքը Վրաստան է արտահանվում 23-26,000 դրամով, Հայաստանի շուկայում վաճառվում է 50-60,000 դրամով: Վրաստանում հնարավոր չէ չհիմնավորված գին սահմանել, որովհետև մրցակցություն կա: Այնտեղ վաճառվում է կրկնակի էժան ու ժանրի կաոններով պետք է հարցնեի, թե իրականում ով է ժողովրդի թշնամին», - ասել է Հայկ Գևորգյանը:

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ գործարանի աշխատակիցներին կրճատելու «հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է», որով կլինկերը՝ ցեմենտի ամենաթանկ հումքը, ազատվում է մաքսատուրքից: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը տեղական արտադրողի համար մրցակցային պայմաններ ապահովելու համար Իրանից ներկրվող ցեմենտի վրա մաքսատուրք է սահմանել, բայց կլինկերի ներկրման մաքսատուրքը վերացնելու որոշում կա, ինչը ձեռնառու չէ «ԱրարատՑեմենտին»: Գործարանի ղեկավարությունն ասել է, որ ցեմենտ արտադրելու փոխարեն, նրանք էլ կներկրեն կլինկեր և դրանից կստանան ցեմենտ:

«Գաջ» ՓԲԸ-ն իր հերթին մեղադրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանին՝ մրցակից ընկերություններին շանտաժով շուկայից դուրս մղելու համար:

 Ուշագրավ
Մշակվել է արդարադատության նախարարության կողմից
Օսիպյանը միաժամանակ նշել է, որ ցանկացած գործ ունի իր սահմանափակումները
Նրան կալանքը անձնական երաշխավորությամբ փոխվել էր մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ
Նշվում է, որ ավիաընկերությունները պատրաստակամ են մասնակցել 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով