Ծիծեռնակաբերդում կգործի Կարմիր խաչի առաջին օգնության տաղավարը

Ծիծեռնակաբերդում կգործի Կարմիր խաչի  առաջին օգնության տաղավարը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի հիշատակի օրվան նվիրված երթի ամբողջ ընթացքում՝ ժամը 9։00-ից մինչև ուշ երեկո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում՝ Հիշատակի պուրակին կից, կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Առաջին օգնության տաղավարը:

Տաղավարում հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները, կարիքի դեպքում առաջին օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին։

ՀԿԽԸ կամավորները կշրջեն նաև համալիրի տարածքում՝ անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու և խմելու ջուր տրամադրելու համար, հերթապահություն կսահմանեն հուշահամալիրի խորանում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---