ՌԴ պաշտոնյա. ՌԴ-ն ու ՀՀ-ն մտադիր են մինչև 2030թ. գազամատակարարման սխեմա մշակել

ՌԴ պաշտոնյա. ՌԴ-ն ու ՀՀ-ն մտադիր են մինչև 2030թ. գազամատակարարման սխեմա մշակել

PanARMENIAN.Net - ՌԴ-ն ու Հայաստանը մեծապես կարևորում են փոխգործակցությունը գազի ոլորտում և մտադիր են ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման սխեմա մշակել մինչև 2030թ. ժամանակահատվածի համար: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն:

«Մեր երկրներն ամենամեծ ուշադրությունն են դարձնում գործակցությանը գազային ոլորտում: Քննարկվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային խնդիրներ: Օրինակ, կա պայմանավորվածություն՝ համաձայնեցնել մինչև 2030թ. ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայի նախագիծը»,-ասել է Պրիխոդկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նաև հաստատել է, որ մինչը 2019-ի հուլիսի 1-ը կողմերը ներպետկան խորհրդակցություններ կանցկացնեն՝ ՀՀ մատակարարվող ռուսական գազի գնագոյացման մասին նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ:

2018-ի դեկտեմբերի 31-ին ավարտվել է գազի գնի վերաբերյալ գործող պայմանագրի ժամկետը, որից հետո ՌԴ-ն բարձրացրել է գազի գինը սահմանին՝ 1000 խմ գազի դիմաց 150 դոլարից մինչև 165 դոլար: Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինելու:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատանքային քննարկումներ է անցկացնում համակարգի ծախսերի կրճատման շուրջ:

Ավելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատարԳարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ է բանակցություններ վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---