Կորյուն-Աբովյան խաչմերուկում երթևեկությունը վերականգնվել է 3 մայիսի 2019 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը բանակցել է Կորյուն-Աբովյան խաչմերուկը փակած տաքսու վարորդների հետ՝ հորդորելով վերջիններիս բացել երթևեկությունը: ՃՈ պետի հետ բանակցելուց հետո վարորդները համաձայնեցին բացել ճանապարահի երթևեկելի հատվածը: Եգոր Կարապետյանը վարորդների հետ զրույցում նշել է, որ վարորդների բողոքն առ այն, որ իրենց թույլատրվի այդտեղ կայանել անվճար, կբավարարվի, եթե քաղաքապետարանի կողմից թույլտվություն լինի, հայտնում է Aysor.am-ը: Վարորդները պնդել են, որ քաղաքապետարանը կողմ է իրենց տեղ հատկացնել այդ տարածքում, եթե «ԳԱԻ»-ն հանի այդտեղ կայանումն արգելող նշանը: «Թույլ է տվել, ուրեմն վաղը կայանումն արգելող նշանը կհանվի», - ասել է Կարապետյանը՝ հորդորելով նրանց բացել ճանապարհը: Կարապետյանը նաև նշել է, որ կիրականացվի վարույթ և եթե պարզվի, որ կա անհրաժեշտություն, ապա այն տուգանքները, որոնք ստացել են կայանումնարգելող նշանի պատճառով, չեղյալ կհամարվեն: Ավելի վաղ մի քանի տասնյակ տաքսու վարորդներ փակել էին Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը: Նրանց հիմնական պահանջն այն է, որ բեկանվեն ճանապարհային ոստիկանության տուգանքները, որ առաջացել են սխալ վայրում կայանելուց: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |