Փաշինյանը չի պատրաստվում իր քննադատների «դեմն առնել»

Փաշինյանը չի պատրաստվում իր քննադատների «դեմն առնել»

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիները կարող են արտահայտել իրենց կարծիքը, և դա ժողովրդավարության ամենակարևոր կոմպենտնտն է։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր պաշտոնավարման 1 տարվան նվիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով իր հասցեին քննադատության վերաբերյալ ու դրա դեմ, ադ թվում՝ հակաքարոզչությանն ուղղվող ֆինանսական միջոցների դեմ, պայքարելու հավանականության վերաբերյալ հարցին ։

«Շատ լավ է, որ այդ քննադատությունը կա․․․ եթե քաղաքացին ինձ իր դիրքորոշմամբ չի պաշտպանելու այդ քննադատությունից, ե՞ս ինչի պաշտպանվեմ», - ասել է նա։

«Ֆինանսական միջոցներն էլ՝ ծախսում են, թող ծախսեն։ Գիծ կա՝ ատելության, բռնության քարոզ և այլն», - նշել է վարչապետը։ Միաժամանակ Փաշինյանն ասել է, որ իշխանությունը չի թողնելու անարձագանք ոչ մի լուր ու ոչ մի բամբասանք։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---