Վարչապետ. Քննարկվում է առանձին հետախուզական ծառայություն ունենալու հարցը![]() 8 մայիսի 2019 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կարող է ստեղծվել առանձին հետախուզական ծառայություն։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ պատասխանելով հեղափոխությունից հետո ԱԱԾ դերի ու դրա ավելացման հետ կապված մտավախությունների մասին հարցին։ «Մենք քննարկում ենք, ու ԱԱԾ-ն էլ է համաձայն, որ մենք պիտի առանձին հետախուզական ծառայություն ունենանք։ Բայց ինչպիսի՞ն այն պիտի լինի։ Դա պետք է շատ մանրամասն քննարկված ու մտածված գործողություն լինի», - ասել է նա։ Վարչապետը նաև նշել է, որ կառույցից մի շարք գործառույթներ կվերցվեն, երբ ձևավորվի անկախ հակակոռուպցիոն մարմինը։ «Այն դեռ չի ձևավորվել, որովհետև դրա վերաբերյալ 100 տարբեր տեսակետներ կան»,-ասել է նա։ Այս պահին հետախուզական ֆունկցիաները կատարում են ՊՆ ու ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |