Ադրբեջանի ԱԳՆ. Մխիթարյանը կարող է խաղալ Բաքվում![]() 11 մայիսի 2019 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել է, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը: Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում՝ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ: «Ադրբեջանում բազմաթիվ խոշոր մարզական միջոցառումներ են անցկացվել, որոնց մասնակցել են հայ մարզիկներ: Սպորտն ու քաղաքականությունն անջատ են»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը, հայտնում է «Սպորտ-Էքսպրեսը»: 2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին: Ընթերցեք նաև.Յուրգեն Կլոպ. ԵԼ եզրափակիչը Բաքվում ծիծաղելի է ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |