// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արցախի գործող և նախկին նախագահներն ասել են՝ կարող են Քոչարյանի դատին գալ մայիսի 17-ին

Արցախի գործող և նախկին նախագահներն ասել են՝ կարող են Քոչարյանի դատին գալ մայիսի 17-ին

PanARMENIAN.Net - Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ասել են, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությունը պնդելու համար կարող են դատարան գալ մայիսի 17-ին, օրվա երկրորդ կեսին:Այդ մասին դատարանում հայտարարել է Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանը միաժամանակ, դիմելով դատավորին, ասել է, որ եթե հնարավոր է, դատարանը կարող է տալ հնարավորություն Արցախի նախագահներին իրենց երաշխավորությունը պնդել հեռակապի միջոցով։ Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը նկատել է, որ երաշխավորությունը պնդելու համար անհրաժեշտ է այն տվող անձանց ստորագրություն, ներկայություն, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Դատավորը հավելել է նաև, որ դատարանը պարտավոր է երաշխավորներին տեղեկացնել իրենց իրավունքների մասին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հինգ րոպե ժամանակ է տվել՝ պարզելու՝ եթե կարգապահական գումարտակը աշխատում է շաբաթ՝ մայիսի 18-ին, կարող են դատական նիստ հրավիրել և քննարկել Արցախի նախագահների երաշխավորությունը։ Սակայն ընդմիջումից հետո պարզվել է, որ շաբաթ օրն աշխատանքային չէ և հնարավոր չէ դատական նիստ կազմակերպել։

Ռոբերտ Քոչարյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին:

Ընդմիջումից հետո դատավորն ասել է, թե ցանկալի կլինի, որ երաշխավորները մայիսի 16-ին գան, որպեսզի ժամանակի առումով խնդիր չլինի: Պաշտպաններից Արամ Օրբելյանն ասել է, որ կփորձի ճշտել:

Արցախի գործող և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, անձնական երաշխավորություն են տալիս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար:Անձնական երաշխավորության մեջ նշվում է, որ իրենք երաշխավորում են, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմնին ներկայանալուց։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:Գլխավոր դատախազը պատասխանել էր, որ այս պահին այդ հարցն իր լիազորություններից դուրս է:

 Ուշագրավ
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել դատական համակարգի մասին
Ադրբեջանը մարտի 11-15-ը անցկացնելու է խոշորագույն զորավարժություն, որի մասին չի ծանուցել հմպատասխան միջազգային մարմիններին