Արցախի 2 նախագահը եկել են Քոչարյանի դատին՝ երաշխավորություն տալու![]() 16 մայիսի 2019 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը քիչ առաջ ժամանել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայր՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր ներկայացնելու նպատակով: Քոչարյանի պաշտպանները ավելի վաղ Արցախի ներկա և նախկին նախագահների երաշխավորագրերը արդեն ներկայացրել էին դատարանին, սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել էր՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է անձամբ ներկայանան դատարան, իրենց մոտեցումը վերահաստատեն, որից հետո դատարանը կլսի մյուս կողմի կարծիքը և կքննարկի միջնորդությունը։ Դատարան է ժամանել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Արցախի գործող և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, անձնական երաշխավորություն են տալիս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Անձնական երաշխավորության մեջ նշվում է, որ իրենք երաշխավորում են, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմնին ներկայանալուց։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |