«Արսենալի» երկրպագուներ. Բաքվի մարզադաշտում կարող է 6000 Մխիթարյան հայտնվել

«Արսենալի» երկրպագուներ. Բաքվի մարզադաշտում կարող է 6000 Մխիթարյան հայտնվել

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները CanonCrested խմբից առաջարկում են աջակցության ակցիա կազմակերպել Բաքվի ստադիոնում, եթե ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը քաղաքական պատճառներով չմեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

«Արսենալի» երկրպագուները CanonCrested խմբից հետևյալ առաջարկն ունեն՝ «Կարելի է Մխիթարյանի պատկերով դիմակներ պատվիրել, բաժանել այն 6000 երկրպագուներին, որոնք լինելու են խաղին և այնպես կազմակերպել, որ հանդիպման 7-րդ և 77-րդ րոպեներին նրանք պարզեն այդ դիմակները ստադիոնում»: Այդ մասին ասվում է խմբի Twitter-ի միկրոբլոգում:

Մխիթարյանն անգլիական ակումբում հանդես է գալիս 7-րդ համարի տակ:

Ավելի վաղ ակումբը հայտնել էր, որ դեռ անվտանգության երաշխիքներ չի ստացել ՈւԵՖԱ-ից, բանակցությունները շարունակվում են: Ակումբը որոշում կկայացնի մինչև հաջորջ շաբաթվա սկիզբը: Հավանականությունը մեծ է, որ հայ ֆուտբոլիստը Բաքու չի մեկնի:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը:

ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում:

Ընթերցեք նաև.«Արսենալը» հիասթափված է. Մխիթարյանը, հավանաբար, չի մեկնի Բաքու

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---