Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան երաշխավորում է Մխիթարյանի անվտանգությունը18 մայիսի 2019 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի (ԱՖՖԱ) գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը հավաստիացրել է, որ Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «իրեն անվտանգ կզգա», եթե որոշի մեկնել Բաքու՝ ԵԼ «Չելսիի» հետ եզրափակչին: Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ, հնարավոր է, Մխիթարյանը չընդգրկվի խաղին մասնակցող ֆուտբոլիստների ցանկում անվտանգության նկատառումներով: Ակումբը հայտնել էր, որ դեռևս անվտանգության երաշխիքներ չի ստացել ՈւԵՖԱ-ից և բանակցությունները շարունակվում են: «Մեր պետական մարմինները երաշխիքներ են տրամադրել ՈւԵՖԱ-ին, անվտանգության ապահովման հետ ոչ մի խնդիր չկա: Մենք «Արսենալից» հարցում էինք ստացել դեռ այն ժամանակ, երբ ակումբը եզրափակիչ դուրս չէր եկել, մեր իշխանություններն ապահովել են անվտանգության միջոցները Մխիթարյանի Բաքու ժամանելու համար»,-ասել է Մամեդովը, գրում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Մխիթարյանը ընթացիկ խաղաշրջանում չի մասնակցել «Արսենալի» արտագնա խաղին «Ղարաբաղի» հետ՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլում: ԵԼ եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Բաքվում մայիսի 29-ին: Ընթերցեք նաև. «Արսենալի» երկրպագուներ. Բաքվի մարզադաշտում կարող է 6000 Մխիթարյան հայտնվել Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա |