«Արսենալի» երկրպագուներ. Բաքվի մարզադաշտում կարող է 6000 Մխիթարյան հայտնվել17 մայիսի 2019 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները CanonCrested խմբից առաջարկում են աջակցության ակցիա կազմակերպել Բաքվի ստադիոնում, եթե ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը քաղաքական պատճառներով չմեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը: «Արսենալի» երկրպագուները CanonCrested խմբից հետևյալ առաջարկն ունեն՝ «Կարելի է Մխիթարյանի պատկերով դիմակներ պատվիրել, բաժանել այն 6000 երկրպագուներին, որոնք լինելու են խաղին և այնպես կազմակերպել, որ հանդիպման 7-րդ և 77-րդ րոպեներին նրանք պարզեն այդ դիմակները ստադիոնում»: Այդ մասին ասվում է խմբի Twitter-ի միկրոբլոգում: Մխիթարյանն անգլիական ակումբում հանդես է գալիս 7-րդ համարի տակ: Ավելի վաղ ակումբը հայտնել էր, որ դեռ անվտանգության երաշխիքներ չի ստացել ՈւԵՖԱ-ից, բանակցությունները շարունակվում են: Ակումբը որոշում կկայացնի մինչև հաջորջ շաբաթվա սկիզբը: Հավանականությունը մեծ է, որ հայ ֆուտբոլիստը Բաքու չի մեկնի: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը: ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին: 2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: Ընթերցեք նաև.«Արսենալը» հիասթափված է. Մխիթարյանը, հավանաբար, չի մեկնի Բաքու Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |