// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վարչապետը շնորհավորել է Զելենսկուն

Վարչապետը շնորհավորել է Զելենսկուն

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ավանդական բարեկամության վրա խարսխված հայ-ուկրաինական կապերը շարունակաբար զարգացել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Միաժամանակ պետք է նշեմ, որ երկուստեք հարաբերություններում առկա զգալի ներուժն իրացված չէ:

Հայաստանը պատրաստակամ է խորացնել և ընդլայնել հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը կարող ենք բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ մեր ժողովուրդների ու երկրների:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստան այցելելու հրավերս: Մաղթում եմ նորանոր հաջողություններ Ձեր երազանքի Ուկրաինան կերտելու գործում, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 21-ին ՀՀ-ն անկախության 28-րդ տարեդարձն է տոնելու
Տոլստոյը նշել է, թե Ռուսաստանը չունի այնքան ՀԿ-ներ Հայաստանում, որքան ունի ԱՄՆ-ն
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկազմակերպվի ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես