«Արսենալի» գործադիր տնօրեն. Հենրիխից խլեցին ԵԼ եզրափակիչը

«Արսենալի» գործադիր տնօրեն. Հենրիխից խլեցին ԵԼ եզրափակիչը

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» գործադիր տնօրեն Վինայ Վենկատեշամը ցավալի է համարում այն փաստը, որ ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Չելսիի» հետ հանդիպմանը:

Հանդիպումը տեղի կունենա Բաքվում մայիսի 29-ին:

«Դա ցավալի է: Մեծ եվրոպական մրցաշարերի եզրափակչում խաղալու հնարավորություն այնքան էլ հաճախ չի լինում, Հենրիխից խլեցին այն: Մենք հստակ ներկայացրել ենք մեր տեսակետն ՈւԵՖԱ-ին, մենք գրեցինք նրանց: Մենք նաև հանդիպում կունենանք խաղից հետո և կասենք, որ դա անընդունելի է: Նման բան չպետք է կրկնվի ոչ «Արսենալի», ոչ որևէ այլ պարագայում»,-ասել է նա, հայտնում է Գազետա.ռու-ն BBC-ի վրա հղումով:

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» հետ: «Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք Միկիի մասնակցության բոլոր տարբերակները, սակայն, քննարկելով հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ, միասին պայմանավորվել ենք, որ նա չի մասնակցի մեր թիմի արտագնա խաղին»,-ասվում է «Արսենալի» հայտարարության մեջ:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու որոշմանն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---