Huawei-ը սեփական ՕՀ-ն կունենա միայն 2019-ի վերջում

Huawei-ը սեփական ՕՀ-ն կունենա միայն 2019-ի վերջում

PanARMENIAN.Net - Huawei ընկերությունը չի կարողանա հունիսին սեփական օպերացիոն համակարգ թողարկել, որը կփոխարինի Android-ին ընկերության սմարթֆոններում: Ընկերության ներկայացուցիչները հաստատել են, որ HongMeng բջջային հարթակը պատրաստ կլինի գործարկման Չինաստանում միայն 2019-ի ավարտին, իսկ միջազգային շնորհանդեսը կարելի է ակնկալել միայն 2020-ին, գրում է Ferra.ru-ն:

Hongmeng օպերացիոն համակարգն այդպես է կոչվել «Չժուան ցզի» առակների դաոսյան գրքի կերպարներից մեկի պատվին: Հուն Մեն կերպարը մարմնավորում է քաոսը:

ՕՀ-ն մշակվում է ոչ միայն սմարթֆոնների ու պլանշետների համար, այլ նաև համակարգիչների, հեռուստացույցների, խելացի ժամացույցների և այլ սարքերի համար: Hongmeng-ը կստանա Android-ի հավելվածների աջակցությունը, որոնք օգտատերերը կկարողանան տեղադրել Huawei AppGallery հավելվածների խանութի միջոցով:

Քանի դեռ Huawei-ը սեփական ՕՀ-ն չի թողարկել, ստիպված է լինելու բավարարվելու Android-ի բաց տարբերակով՝ առանց Google-ի ծառայությունների:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---