«Ռոստելեկոմի» աջակցությամբ կայացել է «Արվեստ և տեխնոլոգիա» միջոցառումների շարքը

«Ռոստելեկոմի» աջակցությամբ կայացել է «Արվեստ և տեխնոլոգիա» միջոցառումների շարքը

PanARMENIAN.Net - 2019 թվականի մայիսի 31-ին պաշտոնապես մեկնարկել է Արմենիա Արթ Ֆեյր (Armenia Art Fair) մշակութային եզակի միջոցառումը, որը ներկայացրել է համադրողների և ցուցասրահներ Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից:

Երկրորդ Արթ Ֆեյր ծրագիրն ուշադրությունը կենտրոնացրել էր երիտասարդ արվեստագետներին աջակցելու, արվեստի շուկա ձևավորելու և Հայաստանում արվեստի կրթությունը զարգացնելու շուրջ: Արմենիա Արթ Ֆեյրը ներկայացրել է հայաստանյան և արտասահմանյան ժամանակակից հայ արվեստագետների, ինչպես նաև արվեստագետների հետխորհրդային տարածաշրջանից, Մերձավոր Արևելքից ու Արևելյան Եվրոպայից:

Միջոցառման դիտարժան հատվածներից մեկը՝ «Արվեստ և տեխնոլոգիա» խորագիրը կրող միջոցառումների շարքը, հովանավորում էր հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը:

«Տեխնոլոգիական լուծումները արվեստում անխուսափելի են, ինչպես ստեղծագործ միտքը՝ տեխնոլոգիաներում։ Արվեստն ու տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժան մասն են կազմում, և հետաքրքիր է ուսումնասիրել տարբեր երկրներում այս երկու՝ մարդկության համար շատ կարևոր ոլորտների փոխգործակցությունն ու փորձը Արմենիա Արթ Ֆեյրի նման բարձրակարգ միջոցառումների ընթացքում»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Արվեստ և տեխնոլոգիա» խորագրի ներքո միջոցառումները կազմվել էին արվեստի և մշակույթի ոլորտներում նոր տեխնոլոգիաների ազդեցության ներկայացման շուրջ, ինչը հատկանշական է՝ հզոր գիտատեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (STEM) ներուժ ունեցող Հայաստանի համար:

Ծրագրի շրջանակում մայիսի 26-ից հունիսի 2-ը կազմակերպվել էին հետևյալ միջոցառումները՝ մայիսի 27-30 անցկացվել է վորքշոփ ԹՈՒՄՈ կենտրոնում լեհ արվեստագետ Պրժեմիսլավ Յասելսկու հետ։ Արդյունքում երեխաների հետ ստացված ինստալյացիան ներկայացվել է Երևան էքսպոյի ընթացքում մայիսի 31- հունիսի 3 անցկացված ցուցադրության ընթացքում։

Հունիսի 2-ին ներկայացվել է ձայնային պերֆորմանս «Անտառում թռչուն կա» խորագրով, որը ներկայացվել է կենդանի և էլեկտրոնային երաժշտության համադրությամբ։

Հունիսի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվել է արվեստի զրույց-դասախոսություն, որը ներառում էր Domestic Data Streamers ստուդիայի համահիմնադիր Պո Գարսիայի (Իսպանիա) զրույցը՝ ներկայացնելով մի շարք ուսումնասիրված օրինակներ, թե ինչպես արվեստի և տվյալների ֆիզիկական ներկայացումը կարող է օգնել մարդկանց հասնելու յուրաքանչյուր թվի հետևում ընկած իմաստին:

Մայիսի 26-ին Ձայնալաբ արվեստի, գիտության և տեխնոլոգիաների փորձարարական հարթակի կողմից ներկայացվել է տեխնոլոգիական լուծումներով ձայնային կատարումը։

Արմենիա Արթ Ֆեյրի հիմնական նպատակն է բարձրացնել արվեստի մասին իրազեկվածության մակարդակը, խրախուսել արվեստի ներդրումները Հայաստանում և տարածաշրջանում, կիսել արվեստի ոլորտում լավագույն փորձը և նպաստել մշակութային բազմազանությանը` միաժամանակ աջակցելով արվեստի կրթությանը:

Արթ Ֆեյրի հովանավորների թվում էին նաև ՀՀ Մշակույթի նախարարությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Ամերիաբանկը, գործընկերներն էին՝ Երևանում Գյոթե կենտրոնը, Արթպրայսը, Արթթերիթորին, այլ կառույցներ ու կազմակերպություններ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---