Սեյրան Օհանյանն ու Բերնար Ֆասիեն քննարկել են վերջին զարգացումների ազդեցությունը ԼՂ հակամարտության լուծման գործընթացի վրա

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Բերնարդ Ֆասիեին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net գործակալությանը պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին վերջին զարգացումների ազդեցությունը ԼՂ հակամարտության լուծման հարցում:



«ԼՂ հակամարտության կարգավորման առավել արդյունավետ ձեւաչափը ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող բանակցություններն են, եւ մենք կաջակցենք համանախագահների ջանքերին»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
 Ուշագրավ
---