Ամերիաբանկը՝ ՀՖՖ գլխավոր գործընկեր (վիդեո)

Ամերիաբանկը՝ ՀՖՖ գլխավոր գործընկեր

PanARMENIAN.Net - Ամերիաբանկում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ամերիաբանկի համագործակցության մասին պայմանագրի ստորագրման արարողությունը:

Ամերիաբանկը միացել է ֆուտբոլի ֆեդերացիային որպես Գլխավոր գործընկեր: Պայմանագրի ստորագրումը սկիզբ է դրել ֆեդերացիայի և բանկի միջև համագործակցությանը, որը շարունակվելու է մինչև 2021թվականը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ընկերությունների ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս գործակցությունը խթանելու է Հայաստանում ֆուտբոլի զարգացումը: Բանկի աշխատակիցները մեծ ոգևորությամբ են դիմավորել նաև Հայաստանի 2018թ. լավագույն ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելլիին:

Հանդիպման մանրամասներին կարելի է ծանոթանալ տեսահոլովակից.

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---