Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու երկու ժողովուրդների միջևեղբայրական կապերն էլ ավելի են ամրացել, ինչն իր արտացոլումն է գտնում ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ու տարածաշրջանային միությունների շրջանակում: Այդ մասին ասվում է Ռուսաստանի օրվա առթիվ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հղած շնորհավորական ուղերձում:

«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև բարեկամությունը հետագայում ևս ամուր հիմք կծառայի՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և մեր երկրների միջև գործընկերային փոխգործակցության ընդլայնման համար»,- ասվում է Հանրապետության նախագահի ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---