Դատախազն ահազանգում է՝ Քոչարյանը 2-րդ անգամ դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված փակ մուտքից

Դատախազն ահազանգում է՝ Քոչարյանը 2-րդ անգամ դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված փակ մուտքից

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափնման միջոց կալանքը փոխելու դեմ բողոքի քննության ժամանակ, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարել է, որ Քոչարյանը արդեն 2-րդ դատական նիստն է՝ դահլիճ է մտնում դատավորի համար նախատեսված փակ մուտքից։

Դատախազը նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանից պարզբանում է պահանջել:

«Պաշտպանական կողմից առնվազն պարզաբանում եմ պահանջում՝ ինչո՞ւ է այդպես և արդյոք դա չի՞ ենթադրում շփում գործը քննող դատավորի հետ», - հարցրել է մեղադրող դատախազը։

Դատավոր Արմեն Դանիելյանն ի պատասխան հայտարարել է, որ որևէ շփում չի եղել:

«Ինչ վերաբերում է այլ մուտքից մուտք գործելուն, այս պահի դրությամբ ինձ հայտնի չէ։ Պատեհ պահի ես կճշտեմ, և եթե նպատակահարմարության անհրաժեշոտթյուն կա, պարզաբանում կտամ։ Իմ կողմից նման կարգ չի սահմանվել, որևէ մեկն ինձ այդ մասին չի դիմել։ Ինչ վերաբերում է շփումներին՝ բացարձակ որևէ շփում չկա», - ասել է դատավորը։

Դատավորի պատասխանից հետո դատախազը դիմել է Քոչարյանի պաշտպանական խմբին. փաստաբան Արամ Օրբելյանն ասել է, որ ՀՀ բոլոր պաշտոնաթող նախագահները օրենքի համաձայն ունեն հատուկ կարգավիճակ, որը թույլ է տալիս տեղաշարժվել հատուկ ծառայողների ուղեկցությամբ, այդ թվում՝ դատական նիստերի դահլիճ մուտք գործել այլ մուտքից։

«Եթե դատախազությունը գտնում է, որ սա ռիսկ է առաջացնում դատավորի կողմնակալության մասով, խնդրեմ, կարող են միանալ մեր ինքնաբացարկին», - ասել է Օրբելյանը:

Գևորգ Բաղդասարյանն ասել է, որ կսպասեն դատարանի պարզաբանմանը:

Հունիսի 12-ին Քոչարյանի պաշտպանական խումբը ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---