Փաստացի տոկոսը նշելու պահանջը կգործի նաև մինչև 100,000 և 10 մլն դրամը գերազանցող վարկերի դեպքում

Փաստացի տոկոսը նշելու պահանջը կգործի նաև մինչև 100,000 և 10  մլն դրամը գերազանցող վարկերի դեպքում

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ի նիստում Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացրած՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոփոխությունների նախագիծը:

Դրանով բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները պարտավոր են մինչև 100.000 և 10 մլն դրամը գերազանցող վարկերի տրամադրման դեպքում պայմանագրում նշել փաստացի տոկոսադրույքի չափը, ինչպես նաև բողոքներ ներկայացնելու կարգը:

Նախկինում 10 մլն դրամը գերազանցող սպառողական վարկերի վրա օրենքը չէր տարածվում, քանի որ, նշված սպառողական վարկեր չեն համարվում սպառողական և հիմնականում ունեն առևտրային կամ սպառման հետ չկապված այլ նպատակ։

«Բացի դրանից, նման վարկեր ստացող անձինք հիմնականում ունեն բավարար կարողություններ՝ ֆինանսական գիտելիքներ, խորհրդատուներ, տեղեկատվության գնահատման այլ ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն են տալիս ամբողջությամբ գնահատել վարկավորման ռիսկերը», - ասված է նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության ներկայացրած առաջարկում։

 Ուշագրավ
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը
«Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրել 90 մլն դրամ՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության համար