YouTube-ը կարող է ամբողջ մանկական բովանդակությունն առանձին հավելված տեղափոխել

YouTube-ը կարող է ամբողջ մանկական բովանդակությունն առանձին հավելված տեղափոխել

PanARMENIAN.Net - YouTube տեսահոսթինգը կարող է ամբողջ մանկական բովանդակությունն առանձին՝ YouTube Kids հավելված տեղափոխել, պաշտպանելու համար երեխաներին անցանկալի նյութերից:

Նման միջոցներ կարող են ձեռնարկվել ընկերության հասցեին աճող քննադատության պատճառով՝ ԱՄՆ-ում ընկերությանը մեղադրում են նրանում, որ վերջինս չի կարողանում հսկողություն սահմանել երեխաների մասնակցությամբ և երեխաների համար նախատեսված բովանդակության հանդեպ, գրում է «Վեդոմոստին» The Wall Street Journal-ի վրա հղումով:

Մանկական տեսանյութերն ամենապահանջված ուղղություններից են YouTube-ում և մեծ գովազդային եկամուտ են ապահովում, ուստի այդ քայլը ռիսկային է լսարանը պահպանելու տեսակետից: Մեկ այլ հնարավոր լուծում կարող է լինել դիտված տեսանյութից հետո նոր տեսանյութիի ավտոմատ մեկնարկի գործառույթը երեխաների պարագայում չեղարկելը:

Ինչպես նշել է YouTube-ի պաշտոնական ներկայացուցիչը, ընկերությունում բազում գաղափարներ են դիտարկում, որոնց մի մասն այդպես էլ «գաղափար է մնում»:

YouTube-ի օգտատերերն ամեն օր մոտ 1 մլրդ ժամ տեսանյութ են դիտում: Պոտենցիալ փոփոխությունները կարող են լրջագույն փոփոխություններ դառնալ ծառայության համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---