Մակունց. Վեթինգը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի ԲԴԽ-ն

Մակունց. Վեթինգը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի ԲԴԽ-ն

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատական համակարգում վեթինգը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի Բարձրագույն դատական խորհուրդը:

«Քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե որն է ամենաարդյունավետ ճանապարհն այն իրականացնելու համար՝ սկսել նախագծով կամ այլ ճանապարհով: Այժմ աշխատում ենք նաև նախագծի վրա: Մանրամասներն այս պահին չեմ հրապարակի: Մինչև ամսվա վերջ այդ թեմայով հրապարակում արդեն կլինի, թե ինչպես ու ինչ ուղիներով ենք պատկերացնում վեթինգը: Ես հաստատում եմ, որ, ամենայն հավանականությամբ, իրականացնող մարմինը լինելու է հենց ԲԴԽ-ն»,- ասել է Մակունցը:

Ավելի վաղ Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրել Գրիգոր Բեքմեզյանին. նա «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն էր: Խմբակցությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին նույնպես առաջադրել է որպես ԲԴԽ անդամի թեկնածու:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---